Ռազմիկ Գրիգորյան (քիմիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմիկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1978) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների թեկնածու (1985) |
Մասնագիտություն | քիմիկոս |
Ռազմիկ Ռաֆիկի Գրիգորյան (հունիսի 7, 1956, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու (1985 թ.)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին ոսկե մեդալով ավարտել է Վաղարշապատ քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, 1978 թվականին Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը, 1981 թվականին՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1982-1988 թվականներին եղել է ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1988-1991 թվականներին՝ 26 կոմիսարների շրջանի (Արաբկիր) գիտատեխնիկական ստեղծագործության կենտրոնի ինժեներ, 1991-1993 թվականներին՝ «Պրոտոն» ֆիրմայի գիտա-արտադրական բաժնի վարիչ, 1993-1997 թվականներին՝ Վաղարշապատի քաղաքային սոցիալական ծառայության պետ, 1997-2000 թվականներին՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ռեկտորի խորհրդական, 2000-2004 թվականներին՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի պրոռեկտոր, 2004-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գիտության, կրթության, մշակույթի հարցերի բաժնի պետ, 2010 թվականից աշխատում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեում որպես բաժնի պետ։ 1985 թվականին պաշտպանել է «Պրոպիլենի գազաֆազ թերմիկ օքսիդացումը» թեմայով թեկնածուական ատենախոսություն։ 20 գիտական աշխատանքների հեղինակ է, ստացել է 3 հեղինակային իրավունքի վկայական, մասնակցել է համամիութենական և միջազգային գիտական կոնֆերանսների։ 1980-1986 թվականներին ընտրվել է Երևանի 26 կոմիսարների շրջանի (Արաբկիր) երիտասարդ գիտնականների և մասնագետների խորհրդի նախագահ։ 1990-1995 թվականներին եղել է Էջմիածնի քաղաքային խորհրդի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ, նախագահության անդամ։